Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 22

0
180

Շաբաթ 22

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 22-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Ֆրանսիայում նկարահանված և Ջոն Մալկովիչի գլխավոր դերակատարմամբ 100 տարի անվանումով ֆիլմի պրեմիերան կայանալու է 2115 թվականին։
  • ՌԴ-ի քաղաքներից մեկում կա մոտ 7 կմ երկարություն ունեցող փողոց։
  • Սուխումում 1927 թվականից գործում է կապիկների բուծարան։
  • Մուկը կարող է լինել «փշոտ», իսկ ձուկը՝ «կարմիր գլխարկով»։
  • 20 տարեկանում այս ավստրալացի սուպերմոդելը դարձավ աշխարհի ամենահարուստ սուպերմոդելը։
  • Մի քանի օր առաջ Երևանում բացվեց Գարեգին Նժդեհի հուշարձան։
  • Մոտ 600 ուսանողով Հայաստանում ֆրանսիական համալսարանը ոչ ֆրանսախոս երկրում աշխարհի ամենամեծ ֆրանսիական համալսարանն է:
  • Նոբելյան մրցանակի դափնեկիրներից տոկոսային հարաբերությամբ ամենաշատ անկրոնականները գրականության բնագավառում են եղել:
  • Հնդկաստանի Կալկաթա քաղաքում 1821 թվականից մինչ օրս գործում է հայկական մարդասիրական ճեմարան:
  • Մի քանի երկրներում պետական մակարդակով տարբեր ձևով արտահայտված կատարվում է Վիքիպեդիայի գրաքննություն։
  • 1988 թվականին Գյումրիի մոտ տեղի է ունեցել ավիավթար և փրկված միակն անձը եղել է ադրբեջանցի:
  • ԽՍՀՄ Պետական մրցանակը սկզբում կոչվել է Ստալինյան մրցանակ։
  • Եվրոպական լեզուներից ամենակարճ այբուբենն ունի իտալերենը՝ 21 տառ:
  • Միակ դերասանը, ով թատրոնում իրական սպանություն է կատարել, ամերիկացի Ջոն Ուիլքս Բութն է: Նա սպանել է ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնին:
  • Հռոմի կայսր Ներոնը մեր թվարկության 68 թվականին ինքնասպան է եղել՝ կտրելով իր կոկորդը:
  • Վլադիմիր Մայակովսկին ինքնասպան է եղել, այն բանից հետո, երբ արտասահմանյան անձնագիր ստանալու նրա խնդրանքը մերժվել է:
  • 1943 թվականի փետրվարի 21-ին ամբողջ Հնդկաստանում կատարվել է զանգվածային աղոթք` անգլիական բանտում հացադուլ հայտարարած Մահաթմա Գանդիի առողջության համար:
  • Գոյություն ունի Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզա հայտնի նկարի քսան տարբերակ, որտեղ մոդելը պատկերված է առանց հագուստի։
  • Գյումրիում էլ կա «Մայր Հայաստան» հուշարձան։
  • 2015 թվականը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Լույսի և լուսային տեխնոլոգիաների միջազգային տարի։
  • «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը ամերիկյան ժեստերի լեզվով կարելի է ցուցադրել ձեռքի 1 շարժումով։
  • Եթե «կամուրջների քաղաքում» կա մոտ 400 կամուրջ, ապա «կամուրջների հոլանդական գյուղում» կա մոտ 180 կամուրջ։
  • Հայոց ցեղասպանության արդեն 50-ամյակին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության հուշակոթող։
  • Ծովայինները Սուրբ Վալենտինի օրը նվիրում են խեցիներից պատրաստված նվերներ։

Այլ գրառումներ