Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 23

0
183

Շաբաթ 23

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 23-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին մրցաշարը կոչվում էր Եվրոպայի ազգերի գավաթ։
  • Երևանում 2008 թվականին բացվել է Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակի խաչքար։
  • Աշխարհի ամենամեծ արհեստական քաղաքի մակերեսը 344 կմ² է։
  • Ցիխլիդ-թութակը ձկնատեսակ է։
  • Կինոյի պատմության մեջ միայն երկու ռեժիսորի ֆիլմեր են հաղթահարել են 2 միլիարդ դոլար շահույթի շեմը։
  • 2009 թվականին Ավստրալիայում տեղի ունեցած խոշոր փոշոտ փոթորիկի ժամանակ ավստրալական մայրցամաքն ափամերձ տարածքը ժամում կորցրել է մինչև 75000 տոննա փոշի։
  • Ռուսաստանի բանկերի միության նախագահը ազգությամբ հայ այս գործարարն է։
  • Չինաստանի ամենաբարձր շենքի բարձրությունը կազմում է 632 մետր։
  • Թենիսով մարզվողների մոտ նկատվում է արմունկի հիվանդություն։
  • Այս տարվա Forbes-ի տվյալներով աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը գնահատվում է 86,0 միլիարդ ԱՄՆ դոլար։
  • Հայաստանի ամենաշատ տպաքանակ ունեցող թերթը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն է։
  • Սուեզի ջրանցքի բացման կապակցությամբ 1871 թվականին առաջին անգամ Կահիրեի օպերային թատրոնում բեմադրվել է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան:
  • Գի դը Մոպասանը, Ալեքսանդր Դյուման, Շառլ Գունոն և ուրիշներ բողոքել են Էյֆելյան աշտարակով Փարիզի տեսքը փչացնելու համար:
  • Չինաստանում օրենքն արգելում է սպանել պանդա արջերին:
  • Հյուսիսային Կարոլինայում արգելվում է բամբակի դաշտը վարելիս փղեր օգտագործել:
  • 1935 թվականին ԽՍՀՄ-ում ընդունվել է օրենք, որով մահապատիժ էր սահմանվում արտասահման փախչող խորհրդային քաղաքացիների համար:
  • Հակոբ Բալյանը սովորություն ուներ ավելացնել իր այն գործավարի շաբաթական աշխատավարձը, ով իր հետ հայերեն խոսելիս օտար բառեր չէր գործածում:
  • Էկոլոգիական սպասքը կարող է լինել նաև ուտելի։
  • Այս պատկերասրահը գտնվում է Նորվեգիայի թագուհու ախոռում:
  • Այս մարդը ծնվել է կիսատ և քայլել է ձեռքերով:
  • Բացի Խաղաղության Նոբելյան մրցանակից, կա նաև «Իրավապաշտպանների Նոբելյան մրցանակ»:
  • Թաթարստանի Գերագույն դատարանի առաջին նախագահը լռել է ՆԳԺԿ-ում աշխատելու մասին։
  • 9 տարեկանում այս աշակերտուհին եղել է լրագրող, խմբագիր և բլոգեր, իսկ 12 տարեկանում հրատարակել է 6 գիրք և դարձել դետեկտիվ սերիալի սցենարի հեղինակ։

Այլ գրառումներ