Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 24

0
190

Շաբաթ 24

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 24-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Հոլոքոստի ընթացքում մահացել է մոտ 1.5 միլիոն երեխա։
  • Ընձուղտներն ուտում են նաև ոսկորներ։
  • Գլադիատորների մասին ֆիլմերը երբեք չեն նկարահանվել Կոլիզեումում, քանի որ այն բավականաչափ լավ չի պահպանվել նկարահանումների համար։
  • Այս տարի Forbes պարբերականը ազգությամբ հայ ամերիկացի դիզայներուհուն ներառել է ԱՄՆ ամենահարուստ կանանց ցանկում, ովքեր ինքնուրույն են վաստակել իրենց կարողությունը։
  • Ադրբեջանում 2005 թվականին ստեղծվել է ռազմական արդյունաբերության նախարարություն։
  • Լոնդոնում կա Սուրբ Սարգիս անվանումով հայ առաքելական եկեղեցու տաճար։
  • Լիբանանի տիեզերական ծրագրի հիմնադիրը ազգությամբ հայ գիտնական է:
  • Բուդապեշտում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զանգվածային գնդակոծությունների պատճառով զոհված հրեաներին կոշիկներից հուշարձան է կառուցվել:
  • Արևմտյան մշակույթում տղամարդկանց խոնարհման իգական սեռի համարժեքը ծնկածալ ողջույնն է:
  • Ֆուտբոլի տարատեսակներից մեկը ցեխի ֆուտբոլն է:
  • Ռուսաստանի բանկերի միության նախագահը ազգությամբ հայ այս գործարարն է։
  • Չինաստանում այն մարդուն, ում համար թեյ են լցրել, կարող է շնորհակալություն արտահայտել երեք անգամ կտկտացնելով սեղանին ցուցամատով և միջնամատով:
  • Հովհաննես Պողոս II-ը հրաժարվել է Sedia Gestatoria տեղափոխվող գահավորակից՝ գերադասելով տեղափոխվել պապամոբիլով:
  • Իսիկ Կուլ լճի ջրերը երբեք չեն սառչում, որովհետև լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա:
  • 1899 թվականին Իսպանիան 20 միլիոն դոլարի դիմաց ԱՄՆ-ին զիջեց Գվատեմալան, Կուբան, Պուերտո Ռիկոն և Ֆիլիպինները:
  • Սանկտ Պետերբուրգը կառուցված է 101 կղզիների վրա, որոնք միմյանց հետ կապված են 500-ից ավելի կամուրջներով: Իսկ Վենետիկը զիջում է կամուրջներով՝ 378, սակայն գերազանցում է կղզիներով՝ 118:
  • Նորվեգիայի Բերգեն քաղաքի արվարձանում բազմաթիվ տներ միանման են: Որպեսզի երեխաները չշփոթեն իրենց տները, յուրաքանչյուր դռան վրա փակցված է տանտիրուհու նկարը:
  • 1983 թվականին Յուրի Անդրոպովի հրավերով ԽՍՀՄ է այցելել ամերիկացի դպրոցական Սամանթա Սմիթը, որը աշխարհում հայտնի էր դարձել` «Սառը պատերազմ»-ի ամենաթեժ տարիներին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովին գրած նամակով:

Այլ գրառումներ