Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 25

0
190

Շաբաթ 25

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 25-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Ռեստլինգի «Աշխարհի ութերորդ հրաշալիքը» ունեցել է 2.24 մ հասակ։
  • Իրանի հյուսիսում գտնվող այս աստղադիտարանը գործել է դեռևս 13–րդ դարում ունենալով 10 խոշոր գործիքներ, որոնք աչքի էին ընկնում իրենց մեծությամբ, յուրատիպ կառուցվածքով և այդ ժամանակների համար չգերազանցված ճշգրտությամբ։
  • Առաջին կինը՝ որ Հյուսիսային բևեռ է հասել ոտքով և սահնակով, լեսբուհի է։
  • Երկրի պատմության մեջ եղել է Մետաղածնական դարաշրջան։
  • Ուիլյամ «Բիլ» Բարիլկոի մահվան վայրը իր անհետանալուց միայն 11 տարի հետո է գտնվել։
  • Ամենաերկարակյաց ծառատեսակներից մեկը ապրում է 2000-3000 տարի։
  • Հայաստանի առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1919 թվականին։
  • 2000 թվականին Արցախի Հանրապետությունում հիմնվել է Նոր Գետաշեն գյուղ։
  • Հայ ֆուտբոլիստ Արսեն Ավետիսյանը 1994-1995-ի ՀՀ առաջնության ընթացքում խփել է 39 գնդակ և ճանաչվել ոսկե խաղակոշիկի հավակնորդ, բայց չի ստացել քանի որ այդ տարիներին մրցանակի հանձնումը դադարեցվել էր։
  • Երևանում 1907-1919 թթ. գործել է ձիաքարշ։
  • Ացտեկական ամենահայտնի քանդակը կշռում է մոտ 24 տոննա։
  • Սովորական սպանդը բույս է։
  • Օկտավիանոս կայսրը իր բժշկին սպառնացել է վերջին շնչում՝ ասելով, որ եթե ինքը մեռնի, կհրամայի կախել բժշկին:
  • 1553 թվականին մահամերձ Ֆրանսուա Ռաբլեի վերջին խոսքերն էին. «Իջեցրե՛ք վարագույրը. կատակերգությունն ավարտված է»:
  • Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը 2006 թվականին ազատվել է դեսպանի պարտականությունից՝ ԱՄՆ Կոնգրեսից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի համար:
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի 2018 թվականի պաշտոնավարությունը պատմության մեջ ամենակարճն է. տևել է 7 օր։
  • Բորոտներն ունեին հատուկ դրամներ:
  • Քրիստոսի չարչարանքները նշանավոր ֆիլմը նկարահանվել է Կրակո «քաղաք-ուրվականում»։
  • Ճշմարտության տաճարը աշխարհի ամենամեծ փայտե տաճարն է։
  • Թուր Հեյերդալի նավերից մեկի անունը Տիգրիս է։
  • Բոհեմիա պատմական շրջանը ոչ մի կապ չունի բոհեմի հետ։
  • Վախի տեսակներից մեկը կապված է հեռախոսով զանգեր կատարելուց կամ զանգ ընդունելուց։
  • 2011 թվականին Նորվեգիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվել է 77 մարդ։
  • Լուի Բոնապարտը երդմնակալության ժամանակ հոլանդերենին վատ տիրապետելու պատճառով «Հոլանդիայի արքա» ներկայանալու փոխարեն ներկայացել է որպես «Հոլանդիայի ճագար»։
  • Բացի Խաղաղության Նոբելյան մրցանակից, կա նաև «Իրավապաշտպանների Նոբելյան մրցանակ»:
  • Թաթարստանի Գերագույն դատարանի առաջին նախագահը լռել է ՆԳԺԿ-ում աշխատելու մասին։
  • 9 տարեկանում այս աշակերտուհին եղել է լրագրող, խմբագիր և բլոգեր, իսկ 12 տարեկանում հրատարակել է 6 գիրք և դարձել դետեկտիվ սերիալի սցենարի հեղինակ։
  • Հուլիոս Կեսարը և նրա որդին` Պտղոմեոս XV Կեսարիոնը, տառապել են էպիլեպսիայով, ինչով էլ ապացուցվել է նրանց արյունակցական կապը։

Այլ գրառումներ