Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 26

0
191

Շաբաթ 26

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 26-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առաջին ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին։
  • Պրոֆեսիոնալ ըմբշամարտի պատմության մեջ ամենածանր ռեստլերներից մեկի քաշը 267 կգ է։
  • Ֆրանսիայի ոչ պաշտոնական ազգային խորհրդանիշը աքաղաղ է։
  • Հռոմում 18-րդ դարում կառուցվել է Իսպանական աստիճաններ անվանումով 135 աստիճաններից կազմված սանդղավանդակ։
  • Թութանհամոն փարավոնի շիրմաքարին հայտնաբերվել են 3000-ամյա տարբեր բումերանգների հավաքածու։
  • Գոյություն ունի Տառական անունով քաղաք։
  • Վասա նավը 17-րդ դարի աշխարհի միակ պահպանված առագաստանավն է:
  • Թեհրանում առաջին մանկապարտեզի հիմնադիրը այս հայ մանկավարժուհին է:
  • Եվրոն ունի նաև 0 արժեքով թղթադրամներ:
  • Ինկերի ճանապարհների ցանցի ընդհանուր երկարությունը գնահատվում էր 30 000 կմ, իսկ ամենաերկարը 6600 կիլոմետրից ոչ պակաս է:
  • 2013 թվականին ստեղծվել է Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիա, որտեղ ընդգրկված են Արցախի և Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները:
  • ՄԱԿ-ի որոշմամբ հունիսի 20-ը նշվում է Փախստականների համաշխարհային օր:
  • Հին եգիպտացիները «Մեռյալների գրքի» միջոցով ցանկացել են մեռյալին օգնել՝ անդրշիրիմյան աշխարհում դժվարությունները հաղթահարել և բարեկեցություն գտնել։
  • Ամստերդամում գտնվող այս ծառը Աննա Ֆրանկը հիշատակել է իր օրագրում և կրում է վերջինիս անունը։
  • Եվրոպայի ամենահին հոգեբուժարաններից մեկը կրում է «Հիմարների աշտարակ» անվանումը և այժմ կազմում է բնագիտության թանգարանի մի մասը։
  • Ղրիմում է գտնվում Արցունքի շատրվանը, որը հայտնի է դարձել շնորհիվ Պուշկինի։
  • Երբ Լուսինը հորիզոնից ներքև է գտնվում, այն մի քանի անգամ ավելի մեծ է թվում։
  • Ժամանակին Ադարան է եղել երկնքի ամենապայծառ աստղը։
  • Թղթե ինքնաթիռի օդում մնալու ռեկորդը 27.6 վայրկյան է։
  • Հայաստանում եղել է Մանան և՛ տղամարդու, և՛ կանացի անձնանուններ։
  • Շնաձկների տեսակներից մեկը ունի մուրճի նման գլուխ։
  • Ավստրալիայի բնիկները՝ աբորիգենները, ներկայումս կազմում են այդ երկրի բնակչության ընդամենը մոտ 2.7%-ը։
  • ԱՄՆ յուրաքանչյուր նահանգ ունի իր պաշտոնական մականունը։

Այլ գրառումներ