Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 27

0
193

Շաբաթ 27

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 27-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1930-ական թվականների ամերիկյան կինոյի «Պլատինե շիկահերը» մահացել է 26 տարեկանում։
  • Մի քանի օր առաջ Թուրքիայում Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 43, վիրավորվել ավելի քանի 140 մարդ։
  • Աշխարհի ամենաերկար թունելի երկարությունը մոտ 154 000 մ է։
  • Ջոյս Վինսենթի մահը անցել է աննկատ, և դիակը հայտնաբերվել է մահից 2 տարի անց։
  • Ավելի քան 300 տարի առաջ Էդինբուրգում կառուցվում էին 14-հարկանի տներ։
  • Սյունիքի մարզում հայտնաբերվել են մ.թ.ա. 1-ին դարին պատկանող կարասային դամբարաններ։
  • Գոյություն ունի գաղտնագրության քիմիական եղանակ։
  • «Աշխարհի ծայրը» գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
  • Սորբոնի համալսարանի բարձրագույն կրթության դպրոցում դասավանդում է արվեստի պատմության դոկտոր հայուհի։
  • Գլխացավերի դեպքերի մոտ 90%-ը կազմում է լարվածության գլխացավը։
  • 1995 թվականին Փարիզի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 179 մարդ։
  • 1991 թվականից սկսած պաշտոնապես սկսել է զարգանալ հիշողության սպորտը։
  • Հին եգիպտացիները «Մեռյալների գրքի» միջոցով ցանկացել են մեռյալին օգնել՝ անդրշիրիմյան աշխարհում դժվարությունները հաղթահարել և բարեկեցություն գտնել։
  • Ամստերդամում գտնվող այս ծառը Աննա Ֆրանկը հիշատակել է իր օրագրում և կրում է վերջինիս անունը։
  • Եվրոպայի ամենահին հոգեբուժարաններից մեկը կրում է «Հիմարների աշտարակ» անվանումը և այժմ կազմում է բնագիտության թանգարանի մի մասը։
  • Ղրիմում է գտնվում Արցունքի շատրվանը, որը հայտնի է դարձել շնորհիվ Պուշկինի։
  • Երբ Լուսինը հորիզոնից ներքև է գտնվում, այն մի քանի անգամ ավելի մեծ է թվում։
  • Ժամանակին Ադարան է եղել երկնքի ամենապայծառ աստղը։
  • ԽՍՀՄ-ում շատ հայտնի հնդկական ֆիլմը սխալմամբ համարում էին մեկ այլ հայտնի հնդկական ֆիլմի շարունակություն:
  • Աշխարհի ամենահին փարոսը գտնվում է Իսպանիայում և ունի 55 մ բարձրություն։
  • Ժյուլ Վեռնի «Նավապետ Գրանտի որդիները» նշանավոր ստեղծագործության դեպքերը ծավալվում են Ֆրանսիային պատկանող Ամստերդամում։
  • 1996 թվականին ստեղծվել է Արկտիկական միջազգային խորհուրդ Արկտիկայի բնության պահպանության համար։
  • Ամենահին հայտնի աստղային երկնքի քարտեզը քանդակված է եղել մամոնտի փղաժանիքի փղոսկրի վրա, և որի տարիքը գնահատվում է մոտ 32,500 տարի։
  • Հայ մեծանուն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը ստեղծել է Տարածական նկարչություն արվեստի ուղղությունը։

Այլ գրառումներ