Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 28

0
195

Շաբաթ 28

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 28-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Իննամյա Հենիո Ժիտոմիրսկի Լեհաստանում դարձել է Հոլոքոստի խորհրդանիշներից մեկը։
  • Թուրքական անունների լրիվ անվանումը կազմված է անունից և ազգանունից, իսկ ազգանունները առանձին սկսել են օգտագործել միայն 20-րդ դարի առաջին կեսից։
  • Ղրղզստանի «Հարավային մայրաքաղաքում» 2009 թ. դրությամբ ավելի շատ ուզբեկներ էին բնակվում քան ղրղզներ։
  • Գոյություն ունի դեղերի դիզայն։
  • Պորտուգալիայում 19-րդ դարի 70-ական թվականներից գոյություն ուներ անարխիզմ։
  • Բժշկական առաջին անզգայացումը կատարվել է 1846 թվականին բժիշկ Վիլյամ Մորտոնի կողմից։
  • Գլինտվեյնը գինուց, շաքարավազից կամ մեղրից և համեմունքներից պատրաստվող տաք ալկոհոլային ըմպելիք է։
  • Ռոբերտ Բարթոնը գրել է մելանխոլիային նվիրված առանձին գիրք՝ «Մելանխոլիայի անատոմիան» անվամբ։
  • Համացանցում տարածված այն լուրերը, թե Մարսը Լուսնից կոնկրետ օրերին ավելի մեծ է երևալու՝ իրականում խաբեություն է։
  • Դամասկոսի պողպատի՝ ժամանակին հռչակ վայելող այս համաձուլվածքի տեխնոլոգիան չի հասել մեր օրեր։
  • Կանանց ձեռներեցությանը նվիրված առանձին միջազգային օր կա։
  • Ջորջ Օրուելն իր «1984» վեպում առանձին լեզու է հորինել։
  • Ջրի ծորակը հայտնաբերել է Ալեք Մանուկյանը։
  • Ջերալդ Ֆորդը ԱՄՆ 38-րդ նախագահ է դարձել առանց ընտրվելու որպես նախագահ կամ փոխնախագահ:
  • Կալիֆորնիական ծովառյուծը համարվում է կրկեսների, կենդանաբանական այգիների և դելֆինարիումների դերասան։
  • Աշխարհում միայն մի դարպասապահի(Խոսե Լուիս Ֆելիքս Չիլավերտ Գոնսալես) է հաջողվել 1 խաղի ընթացքում դառնալ է 3 գոլի հեղինակ։
  • Թուրքիայի Ստամբուլ քաղաքի հայկական գերեզմանատունը ունի մոտավորապես 700 միլիոն թուրքական լիրա արժեք։
  • Սինգապուրի ամենահին կառույցը Սինգապուրի հայկական եկեղեցին է։

Այլ գրառումներ