Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 29

0
198

Շաբաթ 29

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 29-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 2011 թ. ապրիլի 24-ին Թուրքիայում 41 հրազենային կրակոցով սպանվել է հայկական ծագմամբ թուրք զինվորական Սևակ Շահին Բալըկչըն։
  • Գոյություն ունի գերբնական արձակագրություն գրական և լրատվական ժանր։
  • Սուրբ աստիճանների վրա բարձրանում են միայն ծնկների վրա։
  • Արդուկիչ մեքենայի և լվացքի մեքենայի գյուտարարը աֆրոամերիկուհի է։
  • Վառոդի աշտարակը չնայած իր անվանը վառոդի հետ արդեն կապ չունի։
  • «Ֆուտբոլային պատերազմում» զոհվել է մոտ 5 000 մարդ։
  • Իրանի առաջին բեռնափոխադրման ընկերության հիմնադիրը իրանահայ իրավաբանն է։
  • Աշխարհի ամենաբարձր արձանը Գարնանային տաճարի Բուդդան է։
  • ԽՍՀՄ-ում ռազմական գործնական հիդրոձայնագիտության հիմնադիրը այս հայազգի ճարտարագետն է։
  • Կոբե նավահանգստի աշտարակը 1995 թվականի 7 բալանոց երկրաշարժի ժամանակ չի փլուզվել։
  • 17-րդ դարում մոսկվացիների հյուրերի համար որպես մեծարման ծես արվում էր համբույրի միջոցով։
  • Աշխարհի ամենամեծ արվեստի մասնավոր հավաքածուն Բրիտանական թագավորական ընտանիքի Թագավորական հավաքածուն է։
  • Խմբակային քննարկումը ավելի արդյունավետ դարձնելուն օգնում է մտածելու 6 գլխարկները։
  • Արգելված քաղաքը չնայած իր անվանմանը ունենում է տարեկան ավելի քան 14 միլիոն այցելու։
  • Դելֆտի ամենահին եկեղեցու զանգակատունն ունի մոտ երկու մետր թեքություն։
  • Ո՛չ աշխարհագրությունը, ո՛չ կլիման, ո՛չ մշակույթը, ո՛չ կրոնը չեն բացատրում, թե ինչու են որոշ երկրներ հարուստ, իսկ մյուսները՝ աղքատ:
  • Տարբեր ժողովուրդների ֆոլկլորում կա նապաստակ կամ ճագար, որ բնակվում է Լուսնի վրա։

Այլ գրառումներ