Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 3

0
123

Շաբաթ 3

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 3-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Toyota ընկերության նախագահը 2012 թվականին անվանվել է տարվա արշավորդ։
  • Հայաստանում էլ կա սֆինքսի քարե քանդակ։
  • «Սատանա քշողը» սարսափ ֆիլմի պրեմիերաների ժամանակ շատ կինոթատրոնների մոտ հերթապահում էին շտապօգնության մեքենաներ։
  • Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կառուցվել է Գեթսեմանի մատուռի տեղում։
  • Հնդկաչինական վագրերը ապրում են մինչև 3000 մ բարձրության վրա։
  • Գինեսի գրքում գրանցված ամենամեծ կարտոֆիլի քաշը կազմել է ավելի քան 8կգ։
  • Նոր Գվինեայի բնիկ կենդանական աշխարհը չի ներառում խոշոր կաթնասուն գիշատիչներ։
  • Մահաթմա Գանդին աղի օգնությամբ ոչ բռնի անհնազանդություն է կազմակերպել Բրիտանական Հնդկաստանում։
  • Ըստ տարբեր հաշվարկների՝ ֆաշիստների մահվան ճամբարներում սպանվել է ավելի քան երեք միլիոն մարդ։
  • Առաջին սուզանավը, որը ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի նավ է խորտակել կառուցել է մասնավոր ձեռնարկատեր:
  • Աշխարհի ամենահին գլխուղեղը հայտնաբերվել է Հայաստանի Արենի-1 քարանձավների համակարգում։
  • Մահվան դատապարտված Եվրոպայի վերջին վհուկը եղել է շվեյցարացի:

Այլ գրառումներ