Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 30

0
204

Շաբաթ 30

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 30-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 340 մլն ֆունտ ստերլինգ կապիտալ ունեցող ձեռնարկատեր-գյուտարարն իրեն նետել է 24 մ բարձրություն ունեցող ժայռից։
  • Հին հռոմեական խաղերի համար հատկացված մարզադաշտը կարող էր տեղավորվել շուրջ 150000 հանդիսատես։
  • Թենիսի պատմության մեջ միայն մեկ քույր և եղբայր են եղել աշխարհի առաջին ռակետներ։
  • Ռուսական կայսրությունում 1849 թվականին հիմնված Վիսոցկի թեյ ընկերությունը 1900-ական թվականների սկզբներին աշխարհում ամենախոշորներից մեկն էր։
  • Գոյություն ունեն նաև «ուտելի ծաղիկներ»։
  • Փետրվարի 12-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Երեխա-զինվորների օգտագործման դեմ պայքարի օր։
  • Գլինտվեյնը գինուց, շաքարավազից կամ մեղրից և համեմունքներից պատրաստվող տաք ալկոհոլային ըմպելիք է։
  • Ռոբերտ Բարթոնը գրել է մելանխոլիային նվիրված առանձին գիրք՝ «Մելանխոլիայի անատոմիան» անվամբ։
  • Համացանցում տարածված այն լուրերը, թե Մարսը Լուսնից կոնկրետ օրերին ավելի մեծ է երևալու՝ իրականում խաբեություն է։
  • Դամասկոսի պողպատի՝ ժամանակին հռչակ վայելող այս համաձուլվածքի տեխնոլոգիան չի հասել մեր օրեր։
  • Կանանց ձեռներեցությանը նվիրված առանձին միջազգային օր կա։
  • Ջորջ Օրուելն իր «1984» վեպում առանձին լեզու է հորինել։
  • Ավիացիոն հոգեբանության մեջ գոյություն ունի տարածված տարածական կողմնորոշման խախտում, որի դեպքում օդաչուին թվում է, թե թռիչքի ղեկավարմանը մասնակցում են որոշակի կողմնակի ուժեր։
  • Հայկական ԽՍՀ-ում գործել է Անաստվածների միություն։
  • Ամեն տարի այս անտառ է այցելում մոտ17 միլիոն զբոսաշրջիկ։
  • Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում նշվում է Ընկերների օր տոն։
  • Հին Հռոմում մահապատժի վայրերից մեկը հառաչանքների աստիճաններն էին։
  • Աշխարհի ամենաբարձր քարե մինարեի բարձրությունը մոտ 72 մ է։

Այլ գրառումներ