Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 31

0
207

Շաբաթ 31

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 31-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Կոպենհագենում տեղադրված հեքիաթի հերոսուհու նշանավոր քանդակի կրկնօրինակներ կան տեղադրված Ամստերդամում, Փարիզում, Հռոմում, Տոկիոյում, Սիդնեյում, Վանկուվերում և Սարատովում։
  • Ամերիկացի միլիոնատեր Քեյթ Բերդսել Ջոնսոնի պատվերով նկարված «Կնոջս սիրեկանները» կտավում պատկերված է 42 կատու։
  • Թավշյա հեղափոխությունից հետո Չեխոսլովակիայի անվանվան վերաբերյալ («Չեխո-Սլովակիա») չեխական և սլովակական ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել «պատերազմ»։
  • Մարոկկոյում գտնվող Հերկուլեսի քարանձավները ընդարձակվել են դրա պատերից աղացաքարի անիվներ սարքելու և այդ տարածքներում աճող ձիթապտղից ձեթ սարքելու համար։
  • Երեքհարյուրերեսունհինգամյա պատերազմը պատմության մեջ մտել է որպես նվազագույն կորուստներ ունեցող ամենաերկար պատերազմներից մեկը։
  • Գինեսի գրքում գրանցված աշխարհի ամենափոքր զբոսայգու տրամագիծն ընդամենը 61 սանտիմետր է, իսկ մակերեսը՝ 0,292 քառակուսի մետր։
  • Մինչև 1940-ական թվականները հազարավոր ֆլամինգոներ Աֆրիկայից չվում էին դեպի Գեղարքունիքի մարզում գտնվող Գիլի լիճ:
  • Խեցիների քարանձավը ծածկված է մոտ 4,6 մլն խեցիներից հավաքված խճանկարներով:
  • Հայաստանում է գտնվում Դժոխքի ձորը, որտեղ այցելողներին սպասում են բազմաթիվ հաճելի անակնկալներ:
  • Ամենաերկարակյաց ծառատեսակներից մեկը(Կենի, կարմրածառ, գեղձի, բզենի) ապրում է 2000-3000 տարի:
  • Շվեյցարիայում գտնվող մահացող առյուծի արձանը նվիրված է շվեյցարական գվարդիայի սխրագործություններին։
  • Վուդրո Վիլսոնի կինը որոշ ժամանակ դե ֆակտո վարել է գործադիր իշխանությունը։
  • Առաջին մզկիթը եղել է Քաաբայի տաճարը։
  • Եվրոպայի տարանջատումը Ասիայից, նախևառաջ, ոչ թե տրամաբանության կամ աշխարհագրական պայմանավորվածության, այլ պատմության արդյունք է։
  • Այս բժիշկը(Ջուզեպպե Մոսկատի) Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբերից է։
  • Այն ռազմական իրավունքի սկզբունքը, ըստ որի հրամանատարները պատասխանատվություն են կրում ենթակաների ռազմական հանցագործությունների համար ունի այս անունը։
  • Ամստերդամում կա Աստվածաշնչի թանգարան։
  • Փիթեր Ֆերդինանդ Դրաքերը նկարագրվել է որպես «ժամանակակից մենեջմենթի հիմնադիր»:
  • Մաթեմատիկան էլ ունի «անկախության հատկություն»։
  • Սիրտը երբեմն լինում է օրգանիզմի աջ կողմում։
  • 2010 թվականի տվյալներով Երկիր մոլորակի ողջ մակերևույթի 12%-ը ունի արգելավայրի կարգավիճակ:
  • էվոլյուցիոն տեսության հիմնադիրը ամուսնացած է եղել իր մորեղբոր աղջկա հետ:
  • Այս հեռուստահաղորդավարի(Վլադիմիր Յակովլևիչ Վորոշիլով) գերեզմանի վրա սև արկղի հուշարձան է կանգնեցված։
  • Այս հայտնի ոճի(Ռոկոկո) անվանումը ծագել է «խեցի» բառից։
  • Պիկասոյի Ալժիրցի կանայք նկարն ունի անգլերեն այբուբենի տառերով նշվող տարբերակներ։
  • Կենդանի օրգանիզմները միմյանց հետ կարող են ունենալ դրական, բացասական կամ չեզոք փոխհարաբերություններ։
  • Էդուարդ Մունկը նկարել է հանրահայտ «Ճիչ»-ի չորս տարբերակ։
  • ԱՄՆ֊ի Կենտրոնական հետախուզական վարչության շենքի դիմաց գտնվող այս արձանի գրությունը մինչ օրս ամբողջությամբ վերծանված չէ։

Այլ գրառումներ