Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 32

0
215

Շաբաթ 32

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 32-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստը ընդգրկվել է թենիսի մենախաղի համաշխարհային վարկանիշի լավագույն հարյուրյակում։
  • Թուրքմենստանում գտնվող մոտ 60 մ տրամագիծ և 20 մ խորություն ունեցող գազային խառնարանը տեղի բնակիչները և զբոսաշրջիկներն անվանում են դժոխքի դարպասներ։
  • Հայ ֆիզիկոսի պատվին առաջարկվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118 տարրը անվանել նրա անունով։
  • Սարդինիայում արտադրվում է «ճիճվոտ պանիր»։
  • ճնճղուկների դեմ պայքարում զոհվել է 10-30 միլիոն չինացի։
  • Եթովպիական ավետարաններում Հիսուս Քրիստոսը սևամորթ է։
  • Զվարթնոցի տաճարը ներառված է Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
  • Լիբանանում գտվող Հարավային քարը մարդու կողմից հղկված ամենամեծ քարերից մեկն է աշխարհում։
  • Հնարավոր բանական այլմոլորակայինների լեզուները ուսումնասիրում է քսենոլեզվաբանությունը։
  • Մահացած մարդկանց հոգու հետ կապ հաստատել փորձողները անցկացնում են ոգեհարցության սեանս։
  • Արաբիկա տեսակի սուրճի եփած տարբերակը արաբական սուրճն է։
  • Մինչկոլումբոսյան Ամերիկայում են պատրաստվել առաջին բյուրեղապակյա գանգերը։
  • ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը ծագումով հայ է։
  • «Բացիչ» մականունով երկնաքերի դիտահրապարակը ամենաբարձրն է աշխարհում՝ 472մ բարձրության վրա։
  • 1986 թվականին գրազի պատճառով ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 70 մարդ։
  • Մինչ մեր օրերը պահպանված աշխարհի ամենահինը համարվող բանակը ռազմական գործողությունների մասնակցել է ընդամենը մեկ անգամ՝ 1527 թվականին։
  • ԶԼՄ-ներով ինքնասպանության դեպքը լայնորեն լուսաբանելուց կարող է առաջանալ այն ընդօրինակող ինքնասպանությունների զանգվածային ալիք։
  • ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են բրիտանական անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենը և ֆրանսերենը։
  • Կենդանի օրգանիզմները միմյանց հետ կարող են ունենալ դրական, բացասական կամ չեզոք փոխհարաբերություններ։
  • Էդուարդ Մունկը նկարել է հանրահայտ «Ճիչ»-ի չորս տարբերակ։
  • ԱՄՆ֊ի Կենտրոնական հետախուզական վարչության շենքի դիմաց գտնվող այս արձանի գրությունը մինչ օրս ամբողջությամբ վերծանված չէ։

Այլ գրառումներ