Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 33

0
225

Շաբաթ 33

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 33-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Բրիտանական կայսրության տիրապետության տակ գտնվելու ժամանակ Քենիայում Մաու-մաույի ապստամբության ժամանակ զոհվել է միայն 22 սպիտակամորթ, սակայն 18-ից 30 հազար սևամորթ տեղաբնիկներ։
  • Հնդիկ կին քաղաքական գործիչը 500 շաբաթից ավելի հրաժարվելով սննդից և ջրից, համարվում է աշխարհի ամենաերկար հացադուլ իրականացնողը։
  • Օգոստոս ամսվա առաջին ուրբաթ օրը աշխարհի մի շարք երկրներում նշվում է Գարեջրի միջազգային օրը։
  • Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆինի արկածները» վեպը ԱՄՆ-ում երկար ժամանակ եղել է արգելված գրքերի ցանկում։
  • Ամենահին սանրը հայտնաբերվել է Հին Հռոմում որը պատրաստված է եղել կենդանու ոսկորից և ունեցել է 8 ատամիկ։
  • Հայաստանի քաղաքացիներից Բրազիլիա այցելության համար (մինչև 90 օր ցանկացած վեց ամսվա ընթացքում) մուտքի վիզա չի պահանջվում։
  • Մինչև 1940-ական թվականները հազարավոր ֆլամինգոներ Աֆրիկայից չվում էին դեպի Գեղարքունիքի մարզում գտնվող Գիլի լիճ։
  • Խեցիների քարանձավը ծածկված է մոտ 4,6 մլն խեցիներից հավաքված խճանկարներով։
  • Հայաստանում է գտնվում Դժոխքի ձորը, որտեղ այցելողներին սպասում են բազմաթիվ հաճելի անակնկալներ։
  • Ամենաերկարակյաց ծառատեսակներից մեկը(Կենի, կարմրածառ, գեղձի, բզենի) ապրում է 2000-3000 տարի։
  • Շվեյցարիայում գտնվող մահացող առյուծի արձանը նվիրված է շվեյցարական գվարդիայի սխրագործություններին։
  • Վուդրո Վիլսոնի կինը որոշ ժամանակ դե ֆակտո վարել է գործադիր իշխանությունը։
  • Առաջին մզկիթը եղել է Քաաբայի տաճարը։
  • Եվրոպայի տարանջատումը Ասիայից, նախևառաջ, ոչ թե տրամաբանության կամ աշխարհագրական պայմանավորվածության, այլ պատմության արդյունք է։
  • Այս բժիշկը(Ջուզեպպե Մոսկատի) Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբերից է։
  • Այն ռազմական իրավունքի սկզբունքը, ըստ որի հրամանատարները պատասխանատվություն են կրում ենթակաների ռազմական հանցագործությունների համար ունի այս անունը։
  • Ամստերդամում կա Աստվածաշնչի թանգարան։
  • ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը ծագումով հայ է։
  • 1986 թվականին գրազի պատճառով ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 70 մարդ։
  • Մինչ մեր օրերը պահպանված աշխարհի ամենահինը համարվող բանակը ռազմական գործողությունների մասնակցել է ընդամենը մեկ անգամ՝ 1527 թվականին։
  • ԶԼՄ-ներով ինքնասպանության դեպքը լայնորեն լուսաբանելուց կարող է առաջանալ այն ընդօրինակող ինքնասպանությունների զանգվածային ալիք։
  • ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են բրիտանական անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենը և ֆրանսերենը։

Այլ գրառումներ