Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 4

0
131

Շաբաթ 4

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 4-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Օսկարի 1-ին մրցանակաբաշխությունը տևել է ընդամենը 15 րոպե։
  • Հայաստանում կա սատանա անունով բնական քանդակ-հուշարձան։
  • ԽՍՀՄ 30-ակի ռեկորդակիր հայ ծանրամարտիկի համաշխարհային ռեկորդ սահմանելու առթիվ Երևանում բեմադրվել է ռազմամարզական ներկայացում, որում նա կատարել է Սասունցի Դավթի դերը։
  • BMW-ի թանգարանը տարեկան ունենում է ավելի քան 250․000 այցելու։
  • «Մենք ենք, մեր սարերը» և «Տղամարդիկ» ֆիլմերը նկարահանվել են նույն գյուղում։
  • Սթենլի Մեթյուզ` անգլիացի ֆուտբոլիստը խաղացել է ավելի քան 700 պաշտոնական խաղ և չի ստացել ոչ դեղին կամ կարմիր քարտ։
  • Հյուսիսային Աֆրիկայի միջերկրածովյան մասի եվրոպական անվանումն է Բարբարոսական ափ։
  • Ժամանակի կառավարման տեխնոլոգիաներից մեկը Լոլիկի մեթոդն է։
  • Ներկայումս կան 44 պետություններ, որոնք ելք չունեն դեպի բաց ծով։
  • Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների, հատկապես ճապոնացիների մոտ նկատվում է հոգեկան խանգարում։
  • Աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների մեծ մասը գտնվում են Սիլիկոնային հովիտում։
  • Գոյության իմաստի մասին մտածելիս մարդու մոտ կարող է առաջանալ հոգեբանական խոր անհարմարավետության զգացում։
  • Զատկի կղզու հսկայական արձանների անունը Մոաի է։
  • Ալթայում հավատում են, որ այս արքայադուստրը հանգստության պահապանն է և պահպանել է անդրշիրիմյան աշխարհի դարպասները։
  • Ըստ հաշվարկների՝ մահվան ճամբարներում սպանվել է ավելի քան երեք միլիոն մարդ։
  • Աշխարհի ամենահին գլխուղեղը հայտնաբերվել է Հայաստանի Արենի-1 քարանձավների համակարգում։
  • Մահվան դատապարտված Եվրոպայի վերջին վհուկը եղել է շվեյցարացի։
  • Շոգեխաշած բանջարեղենով և մսով պատրաստվող ուտեստի անվանումը ուներ «հզոր» բաղադրիչը, այն պատճառով որ միջնադարում միայն հարուստ և հզոր մարդիկ կարող էին իրենց թույլ տալ այդպիսի ուտեստ:
  • Որոշ ավանդություններում Սանտա Կլաուսը ունի կին և օգնական, ով վարում է նրանց տնային գործերը, ղեկավարում է էլֆերին և այլ ոգիներին, ովքեր երեխաների համար նվերներ են պատրաստում։
  • Հրաբխից հոսող լավան շարժվում է մինչև 25 կմ/ժ արագությամբ։
  • Կրկնակի ճեղքով փորձով հաստատվեց լույսի և նյութի և՛ մասնիկային, և՛ ալիքային բնույթը։

Այլ գրառումներ