Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 5

0
130

Շաբաթ 5

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 5-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 2015 թ. կայացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն փաստավավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը։
  • Սուրբ Սարգիս եկեղեցի կա նաև Լոնդոնում։
  • Սեյշելյան արմավենու պտղի՝ «սեյշելյան ընկույզի» քաշը հասնում է 30 կգ։
  • Մասնագետների գնահատականներով ամբողջ պատմության ընթացքում պատրաստվել է ավելի քան 2 միլիոն ճապոնական թուր։
  • ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպանը ազգությամբ հայ է։
  • Լոնդոնում կարելի է գտնել մինչև 85 ֆունտ ստերլինգ (մոտ 50.000 ՀՀ դրամ) արժողությամբ սենդվիչ։
  • Աշխարհի ամենամեծ արվեստի մասնավոր հավաքածուն Բրիտանական թագավորական ընտանիքի Թագավորական հավաքածուն է։
  • Խմբակային քննարկումը ավելի արդյունավետ դարձնելուն օգնում է մտածելու 6 գլխարկները։
  • Արգելված քաղաքը չնայած իր անվանմանը ունենում է տարեկան ավելի քան 14 միլիոն այցելու։
  • Վեստ Ինդիայում գոյություն է ունեցել Ծովահենների հանրապետություն պատմական կղզային պետություն։
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմված 15 տարեկան և ավելի մարդկանց կողմից սպառված ալկոհոլի ծավալներով երկրների ցանկում առաջին տեղում Լիտվան է։
  • Տարբեր ժողովուրդների ֆոլկլորում կա նապաստակ կամ ճագար, որ բնակվում է Լուսնի վրա։
  • Սադակո Սասակիի հիշատակին մարդիկ թղթե կռունկներ են պատրաստում։
  • Տիտանիկի խորտակումից խեղդված այս երեխայի ինքնությունը շատ երկար ժամանակ անհայտ է մնացել։
  • Արտերկրում աշխարհի երկրների ամենաշատ ռազմակայաններն ունի ԱՄՆ-ն։
  • Չինաստանն ազատ, ծաղկող և հզոր պետություն դարձնելու նպատակով ստեղծվել է այս սկզբունքը:
  • Այս գունատ կապույտ կետում «․․․բոլորն են, ում սիրում ես, ում գիտես, ում մասին երբևէ լսել ես․․․»։
  • Բժշկական էթիկայի ամենահին սկզբունքներից մեկը «մի վնասիր»֊ն է։

Այլ գրառումներ