
Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 6-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- ժամանակակից արվեստի ամենամեծ պատկերասրահների ցանցը պատկանում է այս ամերիկահային։
- Հանրահայտ «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը Լուիս Քերոլը նվիրել է բրիտանացի բանասերի աղջկա՝ Ալիսայի պատվին։
- Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու պատի մեջ Էջմիածնից բերված խաչքար է տեղադրվել, իսկ հետո՝ Հայոց ցեղասպանության հուշարձան։
- Օրգանական ճարտարապետության հիմնադիրներից մեկը իր ամենահայտնի նախագծերից մեկի՝ այս քաղաքի գրադարանը կառուցելիս ոգեշնչվել է խլահավից և ծովախեցիից։
- Գոյություն ունի վախ հղիներին հանդիպելուց։
- Եվրոպայի անընդհատ գործող ամենահին համալսարանը հիմնադրվել է 1088 թվականին։
- Ամենահին պարադոքսներից մեկը Ստախոսի պարադոքսն է։
- Հանրաճանաչ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի որդին հաջողակ կարիերա է սկսել։
- Քիմիական տարրերից 17-ը կոչվել են մարդկանց անվամբ։
- Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում կանգնեցված է Կապիկների հուշարձան։
- Եվրոպական Միության անդամ երկրների միջև գործում է փոխադարձ ճանաչման Դիժոնի սև հաղարջի սկզբունք անվանումով սկզբունք։
- Ամբողջ աշխարհում հաշվվում է Էյֆելյան աշտարակի ավելի քան 30 նմանակներ։
- Ֆիզիկայի դասագրքերի ռեզոնանս բաժնում այս կամրջի միջադեպն է օրինակ բերվում։
- Այս ցիտրուսային մրգի անունով պատերազմ է տեղի ունեցել Իսպանիայի և Պորտուգալիայի միջև:
- Դրեզդենի ձեռագիրը մայաների քաղաքակրթության մինչ օրս գտնված ձեռագիր չորս գրքերից մեկն է։
- Ռեմբրանտի այս նկարը շատ է հանդիպում անատոմիայի դասագրքերում։
- Միջերկրական ծովի ափին գտնվող երկրները ունեն Օլիմպիական խաղերի իրենց տարբերակը։
- Այս արծաթագույն խոտաբույսից են ստանում աբսինթ ոգելից խմիչքը։
- Շոգեխաշած բանջարեղենով և մսով պատրաստվող ուտեստի անվանումը ուներ «հզոր» բաղադրիչը, այն պատճառով որ միջնադարում միայն հարուստ և հզոր մարդիկ կարող էին իրենց թույլ տալ այդպիսի ուտեստ:
- Արաբական թերակղզում գտնվող այս նեղուցի անվանումը բառացի թարգմանվում է որպես «Արցունքի դարպաս»։
- Հրաբխից հոսող լավան շարժվում է մինչև 25 կմ/ժ արագությամբ։
- Սնկերը կարող են լինել «ցնորածին»։
- Կրկնակի ճեղքով փորձով հաստատվեց լույսի և նյութի և՛ մասնիկային, և՛ ալիքային բնույթը։