Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՝ Շաբաթ 7

0
147

Շաբաթ 7

Did You Know? - What? Where? When?

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 7-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Մինչև 1961 թվականը անչափահաս դերասանների համար սահմանված էր հատուկ «Օսկար» մրցանակ «Լավագույն անչափահաս դերասան» անվանակարգում:
  • Ծիծաղից հնարավոր է մահանալ:
  • Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանատեսակների մոտ 70%-ը Համաշխարհային Օկիանոսում են բնակվում:
  • Ընձուղտներն ուտում են նաև ոսկորներ:
  • Վինսենթ վան Գոգի քույրը եղել է ֆեմինիստուհի և մոտ 40 տարի անցկացրել է հոգեբուժարանում:
  • Փարիզի կենտրոնում գտնվող միակ երկնաքերի բարձրությունը 210 մ է։
  • Հին հույն փիլիսոփա Սոկրատեսը գիտեր, որ ոչինչ չգիտեր:
  • Բյուրեղապակյա գիշերվա ջարդերի ու աքսորի հետևանքով զոհվել է 2000-5000 հրեա։
  • Ըստ Նյուրնբերգյան դատավարության Երրորդ ռայխի մի շարք գիտնականներ մարդկանց ճարպից օճառ են ստացել:
  • Երևանում գործում է ՀՀ Կենտրոնական բանկի գործունեությանը և պատմությանը նվիրված թանգարան:
  • Մերիլին Մոնրոյի մահվան իրական պատճառների մասին հարցը մինչ օրս բաց է։
  • Բարտ անունով արջը խաղացել է 15-ից ավելի ֆիլմում դառնալով ամենահայտնի կինոդերասան կենդանիներից մեկը:
  • Սուեզի ջրանցքի փոխարեն ժամանակին եղել է այս հնագույն ջրանցքը։
  • «Արարատ» գինու և կոնյակի գործարանի փոխարեն ժամանակին պալատ է եղել։
  • Լուսնից նույնպես երկնաքարեր են առաջանում։
  • Կուժերի հովտում հայտնաբերվել են հնագույն հսկայական կուժեր։
  • Սոբուզա II-ը պատմության ընթացքում ամենաերկար կառավարումն է ունեցել։
  • Հյուսիսային Եվրոպայի երկրների սոցիալ֊տնտեսական կառավարման մոդելն ունի հատուկ անվանում։
  • Օսկարի 1-ին մրցանակաբաշխությունը տևել է ընդամենը 15 րոպե։
  • Հայաստանում կա սատանա անունով բնական քանդակ-հուշարձան։
  • ԽՍՀՄ 30-ակի ռեկորդակիր հայ ծանրամարտիկի համաշխարհային ռեկորդ սահմանելու առթիվ Երևանում բեմադրվել է ռազմամարզական ներկայացում, որում նա կատարել է Սասունցի Դավթի դերը։
  • Բժիշկները ֆուտբոլային հանդիպման ժամանակ կոտրել են դարպասապահի ատամները:
  • «Մենք ենք, մեր սարերը» և «Տղամարդիկ» ֆիլմերը նկարահանվել են նույն գյուղում։
  • Սըր Սթենլի Մեթյուզ ֆուտբոլիստը խաղացել է ավելի քան 700 պաշտոնական խաղ և չի ստացել ոչ դեղին կամ կարմիր քարտ։
  • Խորհրդային հայ Աղասի Ղևոնդի Խանջյան քաղաքական գործիչը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել, սակայն կա տեսակետ, որ նրան սպանել են։

Այլ գրառումներ