Շաբաթ 8

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 8-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- ԽՍՀՄ-ում շատ հայտնի հնդկական ֆիլմը սխալմամբ համարում էին մեկ այլ հայտնի հնդկական ֆիլմի շարունակություն:
- Աշխարհի ամենահին փարոսը գտնվում է Իսպանիայում և ունի 55 մ բարձրություն։
- Ժյուլ Վեռնի «Նավապետ Գրանտի որդիները» նշանավոր ստեղծագործության դեպքերը ծավալվում են Ֆրանսիային պատկանող Ամստերդամում։
- 1996 թվականին ստեղծվել է Արկտիկական միջազգային խորհուրդ Արկտիկայի բնության պահպանության համար։
- Ամենահին հայտնի աստղային երկնքի քարտեզը քանդակված է եղել մամոնտի փղաժանիքի փղոսկրի վրա, և որի տարիքը գնահատվում է մոտ 32,500 տարի։
- Հայ մեծանուն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը ստեղծել է Տարածական նկարչություն արվեստի ուղղությունը։
- Վախի տեսակներից մեկը անգլիացիների նկատմամբ վախն է։
- Պատերազմը կարող է լինել տեղեկատվական։
- Բյուրեղապակյա գիշերվա ջարդերի ու աքսորի հետևանքով զոհվել է 2000-5000 հրեա։
- Ըստ Նյուրնբերգյան դատավարության Երրորդ ռայխի մի շարք գիտնականներ մարդկանց ճարպից օճառ են ստացել:
- Երևանում գործում է ՀՀ Կենտրոնական բանկի գործունեությանը և պատմությանը նվիրված թանգարան:
- Մերիլին Մոնրոյի մահվան իրական պատճառների մասին հարցը մինչ օրս բաց է։
- Ֆիզիկայի դասագրքերի ռեզոնանս բաժնում այս կամրջի միջադեպն է օրինակ բերվում։
- Նարինջ անունով պատերազմ է տեղի ունեցել Իսպանիայի և Պորտուգալիայի միջև:
- Դրեզդենի ձեռագիրը մայաների քաղաքակրթության մինչ օրս գտնված ձեռագիր չորս գրքերից մեկն է։
- Ռեմբրանտի այս նկարը շատ է հանդիպում անատոմիայի դասագրքերում։
- Միջերկրական ծովի ափին գտնվող երկրները ունեն Օլիմպիական խաղերի իրենց տարբերակը։
- Դառը օշինդր արծաթագույն խոտաբույսից են ստանում աբսինթ ոգելից խմիչքը։
- «ԽՍՀՄ-ում սեքս չկա» թևավոր արտահայտությունը ԽՍՀՄ-ին վերաբերող ամենահայտնի արտահայտություններից մեկն է։
- Չեշիրյան կատու իր չարախինդ ժպիտով գրականության մեջ ամենահայտնի կատուներից մեկն է։
- Ծառեր կան, որոնց սերմերը Լուսնի ուղեծրում են եղել։
- Լինչի դատաստանի ենթարկվել են ոչ միայն մարդիկ, այլև մի փիղ։
- Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական նստավայրում աշխատել է «Գլխավոր մուկ բռնող»։
- Մարդու իրական արժեքների, կյանքի իմաստի որոնման և այդ իմաստը գտնելու անկարողության միջև առաջացող կոնֆլիկտն անվանվում է աբսուրդ։