Շաբաթ 9

Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ բաժնի Շաբաթ 9-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը ծագումով հայ է։
- «Բացիչ» մականունով երկնաքերի դիտահրապարակը ամենաբարձրն է աշխարհում՝ 472մ բարձրության վրա։
- 1986 թվականին գրազի պատճառով ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 70 մարդ։
- Մինչ մեր օրերը պահպանված աշխարհի ամենահինը համարվող բանակը ռազմական գործողությունների մասնակցել է ընդամենը մեկ անգամ՝ 1527 թվականին։
- ԶԼՄ-ներով ինքնասպանության դեպքը լայնորեն լուսաբանելուց կարող է առաջանալ այն ընդօրինակող ինքնասպանությունների զանգվածային ալիք։
- ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են բրիտանական անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենը և ֆրանսերենը։
- 2016 թ. Հունաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության մոտ տեղի են ունեցել ցույցեր, որի նպատակը Արցախի բնակչության լիակատար համերաշխությունն ու Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների դատապարտումն է։
- Ռուս խորհրդային դերասանուհին ընդգրկվել էր բրիտանական «Ով ով է» հանրագիտարանի խմբագրական խորհրդի 20-րդ դարի ամենահայտնի քսան դերասանուհիների ցանկում։
- Որոշ բնակավայրերում ծննդաբերող կնոջը թաքցնում էին կամ փակում էին նորապսակներին ուռկանով կապված աչքով տալու սնահավատության հետ։
- Գորիլա Զոին ամերիկացի ռեփեր է։
- Ռնգեղջյուրի երկու եղջյուրները և մարդու եղունգները կազմված են միևնույն նյութից` կերատինից։
- 2013 թ. տվյալներով աշխարհում եղել է 1426 միլիարդատեր։
- Ամեն տարի Ջիմմի Ուելսը հայտարարում է «Տարվա վիքիպեդիստին»։
- Միջերկրական ծովի հատակին Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձան կա։
- Միջնադարյան ամրաշինական կառույցներին փոխարինել են Բաստիոնային ամրությունների համակարգերը։
- Օվերթոնի կամուրջը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել շների պատճառով, որոնք նետվում են կամրջի 15 մետր բարձրությունից։
- Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական նստավայրում աշխատել է «Գլխավոր մուկ բռնող»։
- Մարդու իրական արժեքների, կյանքի իմաստի որոնման և այդ իմաստը գտնելու անկարողության միջև առաջացող կոնֆլիկտն անվանվում է աբսուրդ։