Xiaomi Ընկերություն

0
236
Business - Xiaomi

Xiaomi Inc. ( չինարեն հեշտ. 小米科技 , պինին: Xiǎomĭ Kējì), չինական ընկերություն, որը մասնագիտացված է թվային էլեկտրոնային սարքերի արտադրության մեջ։ Xiaomi ապրանքանիշի ներքո հանդես են գալիս մի շարք խելացի սարքավորումներ՝ խելացի վարագույրներից մինչև էքստրեմալ պայմաններում աշխատելու համար նախատեսված ռոբոտներ։
Սյաոմին հիմնադրվել է ութ ընկերների կողմից 2010 թվականի ապրիլի 6-ին։ 2010 թվականի օգոստոսի 16-ին Xiaomi-ն թողարկեց իր առաջին սմարթֆոնը հիմնված Android օպերացիոն համակարգի վրա։
2013 թվականի սեպտեմբերի 5-ին Սյաոմին հայտարարեց 3D հեռուստացույց պատրաստելու նոր գաղափարի մասին, որը պետք է ունենար 47 դյույմ անկյունագիծ և հավաքվեր Թայվանի Wistron գործարանում։
Սյաոմիի խորհրդանիշը գլխարկով նապաստակն է՝ կարմիր աստղով և կարմիր փողկապը վզին։
Հակիրճ տեղեկություններ Xiaomi ընկերության մասին՝

  • Տեսակը … Հանրային ընկերություն
  • Բորսաներ … NASDAQ: MI
  • Հիմնադրվել է … 6 ապրիլ 2010
  • Հիմնադիրներ … Լեյ Ցզյուն և Լին Բին
  • Երկիր … Չինաստան
  • Գտնվելու վայրը … Հայդյան, Պեկին
  • Տնօրեն … Լեյ Ցզյուն
  • Տնօրենների խորհրդի նախագահ … Լին Բին
  • Արդյունաբերություն … Կենցաղային տեխնիկա և բջջային հեռախոս
  • Ապրանքներ … Կենցաղային տեխնիկա
  • Շրջանառություն … ¥245.87 միլիարդ (2020Թ)
  • Գործառնական շահույթ … ¥24.03 միլիարդ (2020Թ)
  • Մաքուր շահույթ … ¥20.31 միլիարդ (2020Թ)
  • Ակտիվներ … ¥253.68 միլիարդ (2020Թ)
  • Կապիտալացում … ¥124.01 միլիարդ (2019Թ)
  • Աշխատակիցների թիվը … 22,074 (2020Թ)
  • Սեփականատերեր … Xiaomi
  • Վեբկայքwww.mi.com

2014 թվականի նոյեմբերին Սյոմիի տնօրենը հայտարարեց սմարթֆոնների շուկայում առաջինը դառնալու ծրագրի մասին։
2016 թվականից գործում է Սյաոմիի օնլայն խանութը։
Սյաոմի ընկերության գործունեությունը սկսվում է Android սմարթֆոնի արտադրությամբ։
2012 թվականին թողարկվել է երկրորդ սմարթֆոնը և առաջինի ուժեղացված տարբերակը։
2013 թվականին ներկայացվել է Xiaomi Mi 3 սմարթֆոնը ինչպես նաև առաջին հեռուստացույցը։
2014 թվականի արդյունքների համաձայն սմարթֆոնների վաճառքի ծավալով ընկերությունը զբաղեցրել է երրորդ տեղը՝ առաջ անցնելով Apple-ից։
2015 թվականին ընկերությունը թողարկեց իր առաջին սեփական սպորտային տեսախցիկը՝ Yi որը մրցակցություն հայտարարեց GoPro-ին։

Այլ գրառումներ